Հունաստանը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու համար Բրյուսելում երկու օր շարունակված եվրոյի գոտու երկրների ղեկավարների բանակցությունները ավարտվել են առաջարկությունների 4-էջանոց փաթեթի ընդունմամբ։ Առաջարկների շուրջ համաձայնության չգալու դեպքում կքննարկվի եվրոյի գոտուց Հունաստանի ժամանակավորապես դուրս գալու տարբերակը։
Եվրագոտու անդամ երկրների գագաթնաժողովի ընթացքում որոշվել է Հունաստանին չհանել կազմակերպության կազմից, Աթենքը պարտավորվել է կատարել պարտավորությունները վարկատուների առաջ։ Կողմերը պայմանավորվել են փուլ առ փուլ Հունաստանին տրամադրել օգնության երրորդ փաթեթը, ինչը երաշխավորում է երկրի մնալը եվրագոտում։ Նախնական տվյալներով՝ Աթենքին տրամադրվելիք վարկի չափը կազմելու է 90 մլրդ եվրո: